Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆրանսիայի Ազգային ժողովը լռության րոպեով հարգել Է Ժակ Շիրակի հիշատակը

Ֆրանսիայի Ազգային ժողովը լռության րոպեով հարգել Է Ժակ Շիրակի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը (Ազգային ժողովը) մեկ րոպե լռությամբ հարգել Է երկրի նախկին նախագահ Ժակ Շիրակի հիշատակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Շիրակը կյանքից հեռացել Է սեպտեմբերի 26-ի առավոտյան իր հարազատների շրջապատում: Նախկին նախագահն 86 տարեկան Էր:

«Ձեզ խնդրում եմ լռության րոպեով հարգել Ժակ Շիրակի հիշատակը»,- ասել Է Ազգային ժողովի խոսնակ Ռիշար Ֆեռանը:

Ժակ Շիրակը ծնվել Է 1932 թվականի նոյեմբերի 29-ին Փարիզում խոշոր բանկիրի ընտանիքում: Կրթություն Է ստացել Փարիզի պոլիտեխնիկական գիտությունների ինստիտուտում: Շիրակը Ֆրանսիայի նախագահ Է դարձել 1995 թվականին: Անցնելով իշխանության գլուխ՝ նա անմիջապես մեկնարկ Է տվել ընդգրկուն սոցիալական վերափոխումների: 2002 թվականին Շիրակը վերստին հաղթանակ Է տարել նախագահական ընտրություններում: 2007 թվականի մարտին երկրորդ ժամկետի ավարտից հետո Շիրակն աջակցություն Է ցույց տվել արտաքին գործերի նախկին նախարար Նիկոլա Սարկոզիին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am