Հասարակական

Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ

2 րոպեի ընթերցում

Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հերթական անգամ մերժեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու նրա պաշտպանների միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդել էր դատարանին՝ պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով։

Բաղդասարյանը դատարանին էր ներկայացրել միջգերատեսչական հանձնաժողովի անդամ Ֆրանսիայից ժամանած հայտնի ուռուցքաբան Նորբերտ Ավետյանը եզրակացություն է տվել, որ այն տարածքը, որտեղ գտնվում է հիվանդը, խանգարում է նրան քայլել, ինչն ազդում է նրա մկանային աշխատանքի վրա, և նրա մոտ առկա հիվնանդությունները կարող են խորանալ և հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, այդ թվում մահվան։

«Արտերկրյա և հայաստանյան բժիշկները եզրակացրել են, որ իմ պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը խոչընդոտում է նրա ինտենսիվ բուժմանը»,- ավելի վաղ նշել էր պաշտպանը:

Հունիսի 3-ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել էին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, այնուհետև՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

ԱԺ-ի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 մլրդ դրամ վատնելու և շորթությամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում