Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Apple-ը նոր Mac Pro-ի թողարկումը տեղափոխում Է Տեխաս

Apple-ը նոր Mac Pro-ի թողարկումը տեղափոխում Է Տեխաս

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունը նոր Mac Pro-ն հավաքելու Է Օսթինում (Տեխասի նահանգ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է նրա պաշտոնական բլոգում:

«Վերջին սերնդի Mac Pro-ն, որը հունիսին ներկայացվել Է Apple-ի մշակողների ամենամյա Համաշխարհային խորհրդաժողովում, արտադրելու են Օսթինի նույն այն օբյեկտում, որտեղ Mac Pro-ն թողարկվում Էր 2013 թվականից»,-նշվում Է հաղորդագրության մեջ: Դա հնարավոր Է դարձել ԱՄՆ-ի վարչակազմի որոշումից հետո, որով դադարեցվելու Է առանձին դետալների գնումն արտասահմանից:

Նոր նոութբուքը հավաքելու են այն բաղադրիչներից, որոնք ստեղծվել են Արիզոնայից, Մենից, Նյու Մեքսիկոյից, Նյու Յորքից, Օրեգոնից, Փենսիլվանիայից, Տեխասից եւ Վերմոնտից ամերիկյան տասը տարբեր ընկերությունների կողմից: Ընդամենն իր արտադրանքի համար Apple-ն օգտագործում Է 36 նահանգներում ստեղծված համալրող մասեր, ինչը հնարավորություն Է տալիս 450 հազար աշխատատեղ պահել ԱՄՆ-ում:

Հաղորդագրության մեջ նշվում Է, որ նոր Mac Pro-ի համար ամերիկյան արտադրության դետալների արժեքը 2,5 անգամ ավելի բարձր Է, քան նախորդ սերնդի Mac Pro-ի համար: ԱՄՆ-ում նոութբուքի արտադրությունը տեղափոխելու որոշումը դարձել Է մինչեւ 2023 թվականն ամերիկյան տնտեսության մեջ 350 մլրդ դոլար ներդրումների գծով ընկերության պարտավորությունների կատարման բաղկացուցիչ մասը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am