Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Մանվել Գրիգորյանի պաշտպանը կալանքից յոթ անշարժ գույքի ազատման միջնորդություն է ներկայացրել

Մանվել Գրիգորյանի պաշտպանը կալանքից յոթ անշարժ գույքի ազատման 
միջնորդություն է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստը նախագահում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Գրիգորյանը դատական նիստին ներկա չէր, ինչի մասին պաշտպանները ներկայացրել են համապատասխան գրություն նրա առողջական վիճակի վերաբերյալ:

Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը դատարանում յոթ անուն անշարժ գույք ներկայացրեց, որոնք խնդրեց ազատել կալանքից:

Դատավորն ասաց՝ ներկայացված յոթ գույքից հինգը Մանվել Գրիգորյանի անունով է, երկուսը՝ կազմակերպության: Դատավորը նշեց, որ պետք է ներկայացնել նաև վարձակալության պայմանագրերը, որպեսզի ինքը կարողանա թույլատրել գույքն օգտագործել:

«Վարձակալության համար վճարվող գումարները պետք է ուղղվեն դատարանի հաշվին, որով հետագայում կամ կվճարվի պետությանը ենթադրաբար պատճառված վնասը, կամ կվերադարձվի սեփականատիրոջը»,- նշեց Մարտիրոսյանը:

Մանվել Գրիգորյանի պաշտպանն առարկեց, որ նախ պետք է գույքը կալանքից ազատել, որպեսզի հետո իրենք կարողանան գտնել վարձակալի:

Դատարանն այս հարցի շուրջ վերջնական որոշում չունի:

Հունիսի 3-ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել էին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, այնուհետև՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 մլրդ դրամ վատնելու և շորթությամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am