«Բարսելոնա»-ն ներկայացրել է 17 պատճառ, թե ինչու է Մեսին լավագույնը
13:01, 24 Սեպտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ն ներկայացրել է 17 պատճառ, թե ինչու է Մեսին լավագույնը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ակումբի կազմած ցուցակն ունի այս տեսքը.
- Իսպանիայի չեմպիոն և սուպերգավաթակիր,
- Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու,
- Եվրոպայի լավագույն ռմբարկու` «Ոսկե խաղակոշիկ»,
- Չեմպիոնների լիգայում լավագույն ռմբարկու,
- 600-րդ գոլը «Բարսելոնա»-ում,
- Եվրոպայի առաջնություններում տուգանայինից խփած գոլերով առաջատար,
- 400-րդ գոլը Պրիմերայում,
- Մեկ մրցաշրջանում 6-րդ անգամ 50-ից ավելի գոլ,
- Պրիմերայում ռեկորդ հաղթանակների քանակով,
- «Բարսելոնա»-ում ռեկորդ հաղթանակների քանակով,
- Ռեկորդ Իսպանիայի չեմպիոնական տիտղոսների քանակով,
- Պրիմերայի առաջատար գոլային փոխանցումների քանակով,
- Ամերիկայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալ,
- 11-րդ մրցաշրջանում անընդմեջ 20-ից ավելի գոլ Պրիմերայում,
- Իսպանիայի գավաթի խաղարկություններում 50-ից ավելի գոլ,
- 50-ից ավելի հեթ-տրիկ,
- Իսպանիայի գավաթի խաղարկության 6 եզրափակիչում գոլ խփած առաջին խաղացող։
Նախօրեին իտալական հեղինակավոր «Լա Սկալա» օպերային դահլիճում կայացած ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխության ընթացքում «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» ճանաչվեց Մեսին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում