Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

4 անգամ աճել է Պաշտպանին հասցեագրվող բողոքներով դրական լուծում ստացած գործերի թիվը

4 անգամ աճել է Պաշտպանին հասցեագրվող բողոքներով դրական լուծում ստացած 
գործերի թիվը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շուրջ 4 անգամ աճել է դրական լուծում ստացած գործերի թիվն այն բողոքներով, որոնք վերաբերում են Պաշտպանի իրավասությանը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Մասնավորապես, անհատական կամ կոլեկտիվ գործերով վերջին 5 տարիների տվյալների համեմատական պատկերը ցույց է տալիս, որ 2014 թվականին դրական լուծում ստացած բողոքների թիվը եղել է 385, 2015 թվականին՝ 498, 2016 թվականին՝ 444, 2017 թվականին այդ ցուցանիշը շուրջ երկու անգամ ավելացել է՝ դառնալով 845, իսկ արդեն 2018 թվականին՝ 1593, ինչը 748-ով կամ 88.5%-ով ավելի է 2017 թվականի ցուցանիշից:

2019 թվականի սեպտեմբերի 17-ի դրությամբ դրական լուծում ստացած բողոքների թիվը կազմել է 1039, ինչը 51-ով կամ 5.2%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

  

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am