Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Խաջիմբայի պաշտոնակալման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին Սուխումում

Խաջիմբայի պաշտոնակալման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին Սուխումում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրորդ ժամկետով Աբխազիայի նախագահ ընտրված Ռաուլ Խաջիմբայի պաշտոնակալման արարողությունը կկայանա հոկտեմբերի 9-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են պետության ղեկավարի վարչակազմում:

«Պաշտոնակալման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին Սուխումում»,-ասել Է գործակալության զրուցակիցը: «Ըստ օրենքի, ընտրված նախագահի պաշտոնակալման արարողությունը պետք Է կայանա ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից երեսուն օր հետո: Ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները Կենտրոնական ընտրական հանժնաժողովը հրապարակել Էր սեպտեմբերի 9-ին: Աբխազիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլն անցկացվել Է սեպտեմբերի 8-ին: Հաղթանակ Է տարել գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան՝ հավաքելով ձայների 47,39 տոկոսը: Սակայն ընդդիմությունը պահանջում Է անցկացնել կրկնական ընտրություններ եւ պնդում Է, որ երկրորդ փուլում թեկնածուներից ոչ մեկը բավարար քանակությամբ ձայներ չի հավաքել նախագահ ընտրվելու համար: Աբխազիայի գերագույն դատարանը սեպտեմբերի 20-ին հրաժարվել Է բավարարել նախագահական ընտրություններում պարտություն կրած ընդդիմադիր Ալխաս Կվիցինիայի հայցը երկրորդ փուլի արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Նրա փաստաբանները մտադիր են բողոքարկել այդ որոշումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]