Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ջոնսոնը եւ Թրամփը պայմանավորվել են առեւտրական համաձայնագիր կնքել մինչեւ 2020 թվականի հուլիսը

Ջոնսոնը եւ Թրամփը պայմանավորվել են առեւտրական համաձայնագիր կնքել մինչեւ 2020 թվականի հուլիսը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող են երկու երկրների միջեւ առեւտրի համաձայնագիր կնքելու պայմանավորվածության մասին հայտարարել մինչեւ 2020 թվականի հուլիսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է բրիտանական Sun-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

Հայտարարությունը կարող Է արվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «հարթակներում» երկու ղեկավարների հանդիպման արդյունքներով, որը նախատեսված Է սեպտեմբերի 24-ին, նշված Է հաղորդագրության մեջ: Ինչպես հրատարակությանն ասել Է կառավարության բարձրաստիճան մի աղբյուր, «մինչեւ հուլիս գործարք կնքելու քաղաքական կամք այժմ ունեն երկու կողմերն Էլ»:

«Դա մեծ հաղթանակ Է մեզ համար, եւ Թրամփը շատ Է ցանկանում այդ մասին բացականչել Նահանգներում»,- մեջբերում Է թերթը աղբյուրի ասածը:

Նա հավելել Է, որ «Ատլանտիկայի երկու կողմում Էլ կա այն բանի ըմբռնումը, որ դա անհրաժեշտ Է անել հենց այդ ժամանակ, քանի որ դրանից շատ չանցած ԱՄՆ-ում կսկսվի ընտրարշավը, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am