Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ամրակից գյուղի մոտ կայանված բեռնատարին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Ամրակից գյուղի մոտ կայանված բեռնատարին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը սեպտեմբերի 22-ին, ժամը 10:46-ին ահազանգ է ստացել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Լոռու մարզի Ամրակից գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Volkswagen Polo» (վարորդ՝ Նիկոլայ Ա., ծնված՝ 1987թ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրին կայանված «ԶԻԼ-130» (վարորդ՝ Արմեն Շ. ծնված 1971թ.) մակնիշի բեռնատար ավտոմեքենայի կցորդիչին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Նիկոլայ Ա.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ստեփանավանի բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են «Volkswagen Polo» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am