Գևորգ Ղազարյանը փոխարինման դուրս եկավ ակումբի կազմում
15:30, 22 Սեպտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու անդամ Գևորգ Ղազարյանը մասնակցել է ԱԷԼ-ի խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կիպրոսի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում ԱԷԼ-ը տանը ընդունել էր «Դոկսա»-ին: Հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:
Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը թիմի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 57-րդ րոպեին, ինչպես նաև արժանացավ դեղին քարտի:
Այժմ ԱԷԼ-ը մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղում է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում