Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Հոկտեմբեր

Յուրի Ջորկաեֆը հոկտեմբերին կայցելի Հայաստան

Յուրի Ջորկաեֆը հոկտեմբերին կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻՖԱ-ի հիմնադրամի գլխավոր տնօրեն Յուրի Ջորկաեֆը հոկտեմբերին կայցելի Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր հայրենակից Յուրի Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գլխավոր տնօրեն եւ այս կարգավիճակով հոկտեմբերի 6-ից 9-ը կայցելի Հայաստան»,- գրել է Փաշինյանը:

ՖԻՖԱ-ի հիմնադրամը գործունեություն է ծավալում ամբողջ աշխարհում` սոցիալական ծրագրերի և ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացմանը միտված:

Ջորկաեֆը հանդես է եկել «Ստրասբուր», «Մոնակո», «Պարի Սեն Ժերմեն», «Ինտերնացիոնալ», «Կայզերսլաուտերն», «Բոլթոն», «Բլեքբեռն» թիմերում։ Ֆրանսիայի հավաքականում անցկացրել է 67 խաղ, խփել 26 գոլ։ 1998 թվականի աշխարհի և 2000 թվականի Եվրոպայի չեմպիոն, 1996 Եվրոպայի գավաթակիրների և 1998 ՈՒԵՖԱ-ի գավաթակիր։




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ