Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Հոկտեմբեր

Կիեւում չեն բացառում «փաթեթային» լուծումը Դոնբասի եւ գազի տարանցման շուրջ

Կիեւում չեն բացառում «փաթեթային» լուծումը Դոնբասի եւ գազի տարանցման շուրջ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն չի բացառել ՌԴ-ի հետ գազի տարանցման վերաբերյալ հարցերի լուծման հնարավորությունը՝ նորմանդական ձեւաչափի շրջանակներում Դոնբասի հակամարտության կարգավորման խնդրի հետ միասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հնարավոր Է՝ երկար-երկար նիստերի արդյունքում մշակվի որեւԷ մեծ համաձայնագիր, յուրատեսակ big deal, որը կներառի ոչ միայն Դոնբասի հարցի լուծումը, այլեւ, օրինակ, Ուկրաինայի Էներգետիկական անվտանգությունը»,-հայտարարել Է նա, պատասխանելով թղթակցի հարցին, որը վերաբերել Է «փաթեթային լուծման հնարավորությանը, որը կներառի ե՛ւ Դոնբասի, ե՛ւ մատակարարման, ե՛ւ գազի տարանցման հարցերը»:

Միեւնույն ժամանակ նախարարը հաստատել, որ, իսկապես, «(նորմանդական ձեւաչափի-ԵԽ-ի) առանձին փաստաթղթերում, հայտարարություններում արծարծվում Է Ուկրաինայի Էներգետիկական անվտանգության հարցը», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ