Անկախության տոնի առթիվ նախագահ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Եղիսաբեթ Երկրորդը
15:11, 20 Սեպտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի, Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Իմ շնորհավորանքներն եմ հղում Ձերդ գերազանցությանը՝ Ազգային տոնի առթիվ և երջանկության ու բարօրության իմ ջերմ բարեմաղթանքները՝ Հայաստանի ժողովրդին»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում