Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պենտագոնը Թրամփին կներկայացնի սաուդյան օբյեկտների վրա գրոհներին պատասխանի տարբերակները. AP

Պենտագոնը Թրամփին կներկայացնի սաուդյան օբյեկտների վրա գրոհներին պատասխանի տարբերակները. AP


ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պենտագոնը սեպտեմբերի 20-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կներկայացնի Saudi Aramco սաուդյան ընկերության նավթային օբյեկտների վրա գրոհներին պատասխանի մի քանի տարբերակ, որոնց հետեւում, Վաշինգտոնի կարծիքով, կանգնած Է Իրանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նրանց տեղեկատվության համաձայն, Սպիտակ տանը Ազգային անվտանգության խորհրդի խորհրդակցության ժամանակ «Պենտագոնի ներկայացուցիչները կնշեն Իրանի այն թիրախների ցուցակը, որոնց կարող են հարվածներ հասցվել օդից»: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում Է AP-ն, նրանք մտադիր են Միացյալ Նահանգների ղեկավարի ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ «Թեհրանի նկատմամբ ռազմական գործողությունները կարող են հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի»:
Թրամփն ինքը սեպտեմբերի 18-ին Սան Դիեգոյում (Կալիֆոռնիայի նահանգ), պատասխանելով լրագրողների հարցերին, ասել Է, որ պատերազմ չի ցանկանում: Միեւնույն ժամանակ ավելի ուշ նա հնարավոր Է համարել, որ իրադրությունը «չկարգավորվի խաղաղ ճանապարհով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am