Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Huawei-ը չորս խցիկով եւ առանց Google-ի սմարթֆոն Է ներկայացրել

Huawei-ը չորս խցիկով եւ առանց Google-ի սմարթֆոն Է ներկայացրել


ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Huawei չինական ընկերությունը ներկայացրել Է Android օպերացիոն համակարգով աշխատող Mate 30 եւ Mate 30 Pro ֆլագմանական շարքի սմարթֆոններ, բայց առանց Google լիցենզիոն հավելվածների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg-ը:
Շնորհանդեսի ժամանակ Huawei Consumer Group-ի գլխավոր տնօրեն Ռիչարդ Յուն հայտարարել Է, որ սմարթֆոնը դարձել Է «տեխնոլոգիական ճեղքում Է դարձել խցիկների չգերազանցված նոր համակարգով»:
Պատասխանելով Google-ի ծառայություններին վերաբերող հարցին՝ Յուն պատմել Է, որ, չնայած ԱՄՆ-ի իշխանությունների կողմից Huawei-ի հետ համագործակցելու ամերիկյան IT-հսկայի համար սահմանված արգելքին, գնորդները կարող են ինքնուրույն ներբեռնել Google-ի մի քանի հավելվածներ կամ օգտվել հավելվածների հասանելի վեբ-տարբերակներից: «Մենք փորձում ենք ամեն ինչ անել սպառողների համար, բայց մեզ ժամանակ Է հարկավոր այդ խնդիրը լուծելու համար,-ասել Է նա:-Սպառողը կարող Է փոխզիջման գնալ: Դա բալանս Է»:
Mate 30-ը եւ Mate 30 Pro-ն աշխատում են Kirin 990 պրոցեսորով՝ 5G ցանցերի օժանդակությամբ: Երկու սմարթֆոնի վրա Էլ տեղակայված են Leica խցիկներ. Mate 30-ն ունի երեք խցիկ, Mate 30 Pro-ն՝ չորս. լրացուցիչ տեղադրված Է օբյեկտիվ՝ ֆոնի կարգավորման հատուկ սենսորով:
Եվրոպայում Mate 30-ի արժեքն սկսվում Է 799 եվրոյից, Mate 30 Pro-ինը, առանց 5G-ի օժանդակության, 1099 եվրոյից, իսկ օժանդակությամբ՝ 1199 եվրոյից:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am