Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանության կրթահամալիրում թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգարք է անցկացվել

ՀՀ ոստիկանության կրթահամալիրում թիկնապահի և պահնորդի որակավորման 
ստուգարք է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության կրթահամալիրում սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել «Թիկնապահի և պահնորդի որակավորման» էլեկտրոնային եղանակով ստուգարք, որն անցկացրել է որակավորման-ստուգման հանձնաժողովը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ստուգարքին մասնակցել է 59 թեկնածու, որոնցից 41-ը ստացել է պահնորդի որակավորման վկայական, 8-ը՝ թիկնապահի, իսկ 10 հոգի չի կարողացել հաղթահարել ստուգարքը և ստացավ բացասական գնահատական։

Նախորդ տարվա նոյեմբերին ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ կատարվեցին թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման կարգում և քննական տոմսերը փոխարինվել են էլեկտրոնային թեստերով, ապա մշակվեցին նոր հարցաշարեր և առաջադրանքներ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am