Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

Թողարկվել Է Միխայիլ Կալաշնիկովի մասին ֆիլմի առաջին թրեյլերը

Թողարկվել Է Միխայիլ Կալաշնիկովի մասին ֆիլմի առաջին թրեյլերը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի զինագործների համաժողովում ցուցադրել են Միխայիլ Կալաշնիկովի մասին կենսագրական գեղարվեստական ֆիլմի առաջին թրեյլերը:

Կինոնկարը պատմում Է վաղ մանկությունից մինչեւ 1949 թվականն ընկած ժամանակաշրջանի իրադարձությունների մասին, երբ AK-47-ի ստեղծման համար կոնստրուկտորն Ստալինյան մրցանակ ստացավ: Սցենարի վրա, որում օգտագործվել են Կալաշնիկովի հիշողությունները, աշխատել են Անատոլի Ուսովը, Սերգեյ Բոդրովը եւ Ալեքսեյ Բորոդաչեւը: Կինոնկարի արտադրությամբ զբաղվում Է «ՌԲ-Պրոդակշն» կինոընկերությունը՝ ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության, մշակույթի նախարարության եւ «Կալաշնիկով» կոնցեռնի աջակցությամբ: Կինոնախագծին տեղեկատվական եւ կոնսուլտացիոն աջակցություն Է ցուցաբերել կոնստրուկտորի դուստրը՝ Ելենա Կալաշնիկովան՝ Մ.Տ.Կալաշնիկովի անվան Միջտարածաշրջանային հասարակական հիմնադրամի նախագահը: Ինչպես սպասվում Է, ֆիլմը վարձույթում կհայտնվի մինչեւ Հայրենիքի պաշտպանության օրը՝ 2020 թվականի փետրվարի 23-ը: Հրաձգային զենքի խորհրդային կոնստրուկտոր Միխայիլ Կալաշնիկովը ծնվել Է 1919 թվականի նոյեմբերի 10-ին Ալթայում: Նրա կողմից ստեղծված AK-47 ինքնաձիգը հայտնվել Է 1947 թվականին եւ մինչ այժմ արտադրվում Է տարբեր երկրներում: Կալաշնիկովը մահացել Է 2013 թվականի դեկտեմբերի 23-ին 94 տարեկան հասակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ