Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գավառի ուսուցողական կենտրոնը նոր ուսումնական տարին դիմավորել է հիմնանորոգված վիճակում

Գավառի ուսուցողական կենտրոնը նոր ուսումնական տարին դիմավորել է հիմնանորոգված վիճակում

ԳԱՎԱՌ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գավառի ուսուցողական կենտրոնում նոր ուսումնական տարին մեկնարկել է շենքային բարվոք պայմաններում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից,  ուսուցողական կենտրոնի շենքային պայմանների բարելավման համար տեղական բյուջեից հատկացվել է ինը միլիոն դրամ: Գավառ համայնքի բյուջեի միջոցներով այստեղ կատարվել են վերանորոգման աշխատանքներ: Շինարարական աշխատանքները սկսվել ու ավարտվել են վերջին մեկուկես ամսում: Կատարվել են շենքի ներքին եւ արտաքին հարդարման աշխատանքներ:

«Նորոգվել են 8 դասասենյակ, 8 լսարան եւ միջանցքը, դրսի պատերը: Նոր ուսումնական տարում վերանորոգված շենքը լավ նվեր էր մանկավարժական անձնակազմի եւ կենտրոն հաճախող 120 սաների համար: Նախկինում քաղաքապետարանի միջոցներով ամբողջությամբ նորոգվել էր շենքի հատակը, ձեռք էր բերվել նոր գույք, իսկ այս տարի մենք ունեցանք բարեկարգված շենքային պայմաններ, որոնք  կնպաստեն ուսումնական գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելուն: Կենտրոնում գործում են հելունագործության, հագուստի մոդելավորման եւ դիզայնի, երգեցողության, դաշնամուրի, նկարչության եւ անգլերեն լեզվի խմբակներ, որոնց սաները մեծ հաջողություններ են գրանցում մարզային, հանրապետական և միջազգային տարբեր ստուգատեսներում»,-նշեց Գավառի ուսուցողական կենտրոնի տնօրեն Մարիա Ղասաբօղլյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am