Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նաթանյահուն ընտրություններում իր մրցակցին առաջարկել Է ստեղծել լայն միասնության կառավարություն

Նաթանյահուն ընտրություններում իր մրցակցին առաջարկել Է ստեղծել լայն միասնության կառավարություն

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ եւ «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նաթանյահուն սեպտեմբերի 17-ին կայացած կրկնական խորհրդարանական ընտրություններում իր հիմնական մրցակից «Կախոլ-Լավան» կենտրոնամետ կուսակցությունների դաշինքի առաջնորդ Բենի Գանցին առաջարկել Է ստեղծել լայն միասնության կառավարություն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եկեք հանդիպենք: Մենք պետք Է լայն միասնության կառավարություն ստեղծենք»,- Գանցին ուղղված Նաթանյահուի խոսքը սեպտեմբերի 19-ին մեջբերում Է Իսրայելի Kan պետական ռադիոկայանը: «Ընտրողներն ակնկալում են, որ մենք երկուսս Էլ պատասխանատվություն հանդես կբերենք եւ կհամագործակցենք: Մարդիկ ակնկալում են, որ մեք կաշխատենք միասին, ոչ մի կարգի հիմքեր չկան երրորդ ընտրությունների համար»,- հավելել Է վարչապետը:

Աջ եւ կրոնական կուսակցությունների դաշինքը՝ վարչապետ Նաթանյահուի «Լիկուդ» կուսակցության գլխավորությամբ, սեպտեմբերի 17-ին կայացած ընտրություններում ձայների 90 տոկոսի հաշվման արդյունքներով Կնեսետում ստանում Է 55 տեղ 120 տեղից, իսկ կենտրոնամետ եւ ձախ կուսակցությունները՝ Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Բենի Գանցի «Կախոլ-Լավան» դաշինքի հետ՝ 56 աթոռ: Կայուն կոալիցիայի կազմավորման համար անհրաժեշտ Է 61 տեղի նվազագույն մեծամասնություն 22-րդ գումարման Կնեսետի 120 պատգամավորական մանդատներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am