Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կանցկացվի N2 համաժողովը. կքննարկվեն ինտերնետի զարգացման, կիբեռանվտանգության մասին հարցեր

Կանցկացվի N2 համաժողովը. կքննարկվեն ինտերնետի զարգացման, 
կիբեռանվտանգության մասին հարցեր

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կանցկացվի առաջին անգամ կազմակերպվող N2 համաժողովը: Այն Հայաստան կբերի միջգային մի շարք կազմակերպությունների, որոնք տեղական կազմակերպությունների հետ կքննարկեն կիբեռանվտանգության,  ինտերնետի զարգացման, տվյալների պաշտպանության և մի շարք այլ հարցեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրավիրված ասուլիսում այս մասին խոսեցին Բարձր տեխոնոլոգիաների արդյունաբերության փոխնախարար Արմեն Աբրոյանը և մյուս կազմակերպիչները:

«Համաժողովը կազմակերպվել է միջազգային կազմակերպությունների կողմից: Այն ներառում է միջոցառումների շարք, որին մասնակցում են մի շարք կազմակերպություններ: Միջոցառումները նպատակ ունեն ստեղծել առաջատար ոլորտի փորձագետներ, ցանցային օպերատորների ծառայություններ մատուցող կազմակերպություններ, ինտերնետի և ՏՀՏ համայնքի  նեկայացուցիչների համար քննարկել ընդհանուր հետաքրքրություններ ունեցող թեմաներ, տեղեկանալ ոլորտի նոր միտումներին, կիսվել փորձառությամբ, գտնել համագործակցության եզրեր»,-ասաց Աբրոյանը:

Համաժողովի կարգախոսն է «Միասին դեպի թվային ապագա»: Նախարարության առաջնահերթություններից է Հայաստանում թվային տնտեսության զարգացումը: Փոխնախարարը դրա համար շատ կարևորեց նմանատիպ նախաձեռնությունները:

Համաժողովի շրջանակում քննարկվող թեմաները կօգնեն իրավիճակի գնահատման, զարգացման ուղիներ փնտրելու համար: Ֆորումին ներկա են գտնվելու տարբեր առաջատար կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ և մասնագետներ:

Համաժողովի շրջանակում ներառված է 6 միջոցառում՝  Ցանցային օպերատորների խմբի համաժողովը (ArmNOG), Երիտասարդների Ինտերնետ կառավարման համաժողովը (YIGF), «RIPE NCC» բանկային աշխատաժողովը, Արևելաեվրոպական DNS 4-րդ համաժողովը, «Իրերի Ինտերնետ հատուկ հետաքրքրությունների խմբի» աշխատաժողովը (ISOC IoT SIG Workshop), Հայաստանի Ինտերնետ կառավարման 5-րդ համաժողովը (ArmIGF):

Հայաստանի Ինտերնետ կառավարման 5-րդ համաժողովում կքննարկվեն ինտերնետ կառավարման  առնչվող ցանկացած հարցեր:

«Ինտերնետ հանրություն» ՀԿ արտաքին կապերի ղեկավար Լիանա Գալստյանը նշեց, որ օրակարգը ներառում է նաև տվյալների տեղայնացման հարցը: «Շատ կարևոր է՝ որտեղ պահպանել այն տվյալները, որոնք մենք ձևավորում ենք ինտերնետում՝ այն ավելի անվտանգ դարձնելու համար: Այդ բոլոր հարցերը մենք կքննարկենք»,-նշեց նա:

Կքննարկվեն նաև թվային տնտեսության զարգացման, կիբեռանվտանգության, գաղտանգրման և այլ թմաներ:

Ցանցային օպերատորների խմբի համաժողովն անցկացվելու է առաջին անգամ: Այն կհամախմբի տարածաշրջանի ինտերնետի և հեռահաղորդակցության ոլորտում կարևոր դեր ունեցող ընկերությունների ղեկավարների, փորձագետների՝ քննարկելու հիմնական գործառնական խնդիրները և կիսվելու  տարածաշրջանում ինտերնետի և հեռահաղորդակցության ոլորտի զարգացման վերաբերյալ գաղափարներով: «Համաժողովում ընդգրկված թեմաները կնպաստեն ՝ հասկանալու թվային տնտեսության արդի մարտահրավերներն ու հնարավորությունները, ինտերնետի դերը, տվյալների պաշտպանության և անվտանգության դերը, նոր հնարավորությունները»,-ընդգծեց Օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը:

Տեղական բոլոր ընկերությունների համար  մասնացկությունն ազատ է: N2forum.org կայքում ներկայացված են բոլոր միջոցառումները,  որոնց մասնակցելու համար կարելի է գրանցվել: Համաժողովն անցկացվելու է հոկտեմբերի 10-12-ը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am