ԱՄԷ-ն միացավ Մերձավոր Արեւելքում նավագնացության անվտանգության ապահովման կոալիցիային
10:29, 19 Սեպտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳ նախարարությունը հայտարարել Է, որ որոշում Է ընդունվել Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում նավթային փոխադրումների անվտանգության ապահովման՝ ԱՄՆ-ի կողմից ստեղծվող միջազգային կոալիցիային երկրի միանալու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հատնել Է ԱՄԷ-ի WAM պետական լրատվական գործակալությունը:
ԱԳ նախարարության հայտարարության մեջ նշվում Է, որ որոշման համար հիմք Է դարձել «գլոբալ Էներգետիկական անվտանգությունը եւ համաշխարհային տնտեսությանը Էներգառեսուրսների անընդհատ մատակարարումն ապահովելու» ձգտումը:
Նախօրյակին կոլաիցիային, որի մեջ արդեն մտել են Ավստրալիան, Բահրեյնը եւ Մեծ Բրիտանիան, միացել Է Սաուդյան Արաբիան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում