Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աֆղանստանի հարավում առնվազն 12 մարդ Է զոհվել պայթյունից, եւս ավելի քան 60-ը վերքեր են ստացել

Աֆղանստանի հարավում առնվազն 12 մարդ Է զոհվել պայթյունից, եւս ավելի քան 60-ը վերքեր են ստացել

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի հարավի Զաբուլի նահանգի Կալաթ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 12-ի, եւս ավելի քան 60 հոգի վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է նահանգապետի ներկայացուցիչ Գուլիսլամ Սիյալը:

Ավելի վաղ Tolo News հեռուստաալիքը հայտնել Էր յոթ զոհվածի եւ 85 վիրավորների մասին:

«Ներկայում մենք ունենք 12 զոհված եւ ավելի քան 60 վիրավոր»,- ասել Է Սիյալը: Նա նշել Է, որ պայթյունը որոտացել Է Կալաթ քաղաքի կենտրոնական հիվանդանոցի մերձակայքում, բոլոր զոհերը խաղաղ բնակիչներ են, հիվանդներ ու բժիշկներ: Նա հավելել Է, որ վիրավորներին տեղափոխել են մասնավոր կլինիկաներ, քանի որ հիվանդանոցը վնասվել Է պայթյունից:

Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել Է «Թալիբան» արմատական խմբավորումը: Գրոհն իրականացվել Է այն բանից երկու օր անց, երբ սեպտեմբերի 17-ին «Թալիբան»-ը, որն սպառնացել Է վիժեցնել սեպտեմբերի վերջին նշանակված նախագահական ընտրությունները, պայթյուններ կազմակերպեց Քաբուլում եւ Փարվանի նահանգում, դրանց զոհ դարձավ 48 մարդ, տուժեց եւս 80 բնակիչ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am