Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԵՊԲՀ-ն կիրականացնի Հունաստանի զինված ուժերի բուժանձնակազմի պատրաստում

ԵՊԲՀ-ն կիրականացնի Հունաստանի զինված ուժերի բուժանձնակազմի պատրաստում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական բժշկական համալսարանը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցության հուշագրի շրջանակում կիրականացնի ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի զինված ուժերի առաջին բուժօգնություն ցուցաբերող բուժանձնակազմի պատրաստում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԵՊԲՀ-ից, ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչությունը, հաշվի առնելով ԵՊԲՀ-ում ռազմական ուսումնական կենտրոնի և սիմուլյացիոն կենտրոնի առկայությունը, Հունաստանի զինված ուժերի ռազմաբժշկական վարչությանն առաջարկել է առաջին բուժօգնություն ցուցաբերող կրտսեր բուժանձնակազմի վերապատրաստման գործընթացում ներգրավվել ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը: Դրա արդյունքում կադրերի վերապատրաստման զինվորական բաղադրիչը կիրականացվի ռազմաբժշկական վարչության, իսկ բժշկական բաղադրիչը՝ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի կողմից:

Այս տարի ՀՀ ՊՆ հրավերով Հայաստան այցելած ՆԱՏՕ-ի փորձագետների խմբին ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի կողմից ներկայացվել է համագործակցության ծրագիր, որ հավանության է արժանացել: Դրա շրջանակում Ռազմաբժշկական ֆակուլտետի ներկայացուցիչները ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության միջնորդությամբ նոյեմբերի 12-ից 14-ը ճանաչողական այցով կմեկնեն Բուդապեշտ, որտեղ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ համատեղ կմասնակցեն կրթության զարգացմանը վերաբերող ծրագրերի քննարկմանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]