Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Օսիպյանը ոստիկանության վետերանների շարքում է. ոստիկանապետի պարտականությունները կկատարի տեղակալը

 Օսիպյանը ոստիկանության վետերանների շարքում է. ոստիկանապետի 
պարտականությունները կկատարի տեղակալը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետի պարտականությունների կատարումը դրվել է ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ տեղեկացնելով, որ ոստիկանության պետի պաշտոնից ազատված Վալերիյ Օսիպյանը հանդիպում է ունեցել ոստիկանության ղեկավար կազմի հետ, շնորհակալություն է հայտնել բոլոր ծառայողներին համատեղ աշխատանքի համար:

«Նա ներկայացրել է մեկ տարվա կատարված աշխատանքը, խոշոր համապետական միջոցառումները, որոնց ընթացքում ոստիկանությունն իր աշխատանքը կատարել է ընտիր: Ինչ վերաբերում է դժգոհությունների մասին խոսակցություններին, դժգոհություններ միշտ լինում են. եթե կա աշխատանք, լինում են նաև սխալներ: Պարոն Օսիպյանը հայտնել է, որ ցանկացած պահի, եթե իր կարիքը լինի, իր գիտելիքը փորձը պատրաստ է փոխանցել, ոստիկանությանը նեցուկ լինել: Իսկ այժմ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության վետերանների շարքում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ահարոնյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ Վալերիյ Օսիպյանը պաշտոնից ազատման դիմում գրել է, ինչպես կարգն է, սակայն պատճառների մասին չի խոսել:

Օսիպյանը ոստիկանապետի պաշտոնին նշանակվել էր 2018թ. մայիսի 10-ին, ազատվել՝ 2019թ. սեպտեմբերի 18-ին՝ ՀՀ վարչապետի առաջարկով և նախագահի հրամանագրերով:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am