Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Վրաստանի նախագահը դատապարտյալների համաներման մորատորիում Է հայտարարել

Վրաստանի նախագահը դատապարտյալների համաներման մորատորիում Է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սկանդալից հետո որոշել Է ժամանակավորապես չօգտվել դատապարտյալների համաներման իր իրավունքից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Քննադատության առաջին ալիքն սկսվել Էր այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ օգոստոսին ներում ստացածների ցուցակում եղել Է Ռամազ Դեւաձեն, որը դատապարտվել Էր ոստիկան Տարաշ Մուքբանյանին 2014 թվականին սպանելու համար:

Ավելի ուշ ԶԼՄ-ներն իմացել են այն մասին, որ Վրաստանի նախագահը ներում Է շնորհել նաեւ Ասլան Բեժանիձեին, որը դատապարտվել Էր 12-ամյա վաղեմության սպանության համար:

«Ես ավելի վաղ Էլ հանդես եմ եկել նախաձեռնությամբ, որ համաներման կանոնները վերանայվեն եւ խորհրդարանում մշակվեն աշխատանքային խմբի կողմից: Այդ կապակցությամբ արդեն կոնսուլտացիաներ են անցկացվել խորհրդարանի նախագահի հետ: Մենք հունվար ամսից նոր կանոններ Էինք պատրաստում: Եվ մեր տարբերակը հանձնվելու Է խորհրդարանի նախագահին»,-հայտարարել Է Զուրաբիշվիլին ճեպազրույցում: Նրա խոսքով, ենթադրաբար, արդեն հաջորդ շաբաթ կստեղծվի աշխատանքային խումբ, որի մեջ կմտնեն կուսակցությունների ներկայացուցիչները: Նրանք կմշակեն դատապարտյալներին ներում շնորհելու այնպիսի կանոններ, որոնք կբացառեն հասարակության մեջ հետագա հուզումները: «Դրա հետ մեկտեղ, մինչեւ այդ կանոնները կմշակվեն, ելնելով իրադրությունից, ես մորատորիում եմ հայտարարում, եւ դա իմ՝ որպես նախագահի լիակատար իրավունքն Է»,-ասել Է Զուրաբիշվիլին, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am