Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կոշտ Brexit-ի վտանգը պահպանվում Է, չնայած Լոնդոնի ձեռնարկած միջոցներին. Յունկեր

Կոշտ Brexit-ի վտանգը պահպանվում Է, չնայած Լոնդոնի ձեռնարկած միջոցներին. Յունկեր


ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ռիսկը, առանց այդ «ապահարզանի» պայմանների վերաբերյալ վավերացված համաձայնագրի, պահպանվում Է, չնայած երկրի իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցներին: Այդ մասին Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն ասել Է Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում, որը հեռարձակվում Է ԵՀ-ի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Պայմանավորվածության բացակայության ռիսկը իրականություն Է մնում»,- նշել Է Յունկերը:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը Բրյուսելում հայտարարություն Է տարածել ԵՀ-ի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի միջեւ սեպտեմբերի 16-ին Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ: Դրանում ասված Է, որ Եվրամիությունը դեռեւս Մեծ Բրիտանիայից առաջարկություններ չի ստացել Բրյուսելի եւ Լոնդոնի կողմից հավանության արժանացած 2018 թվականի նոյեմբերի 25-ի գործարքի շրջանակում հանրակցության կազմից Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ:
«Նախագահ Յունկերը Ջոնսոնին հիշեցրել Է, որ Մեծ Բրիտանիան պատասխանատու Է այն բանի համար, որ առաջարկի իրավական տեսանկյունից ֆունկցիոնալ որոշումներ, որոնք համատեղելի կլինեն դուրս գալու վերաբերյալ նոյեմբերի 25-ի համաձայնագրի հետ: Նախագահ Յունկերն ընդգծել Է Եվրահանձնաժողովի անփոփոխ պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու՝ այդ առաջարկությունները համապատասխանում են արդյոք «բեքստոպի» (ԵՄ-ի մաքսային միության եւ միասնական եվրոպական շուկայի կազմում Հյուսիսային Իռլանդիայի գտնվելու ժամանակավոր ռեժիմը Brexit-ից հետո) նպատակներին: Նման առաջարկություններ առայժմ չեն ստացվել»,-նշվում Է հաղորդագրության մեջ,
Իր հերթին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Յունկերի հետ կայացած հանդիպմանը հավաստել Է, որ մտադիր չԷ Brexit-ի ժամկետի հետաձգում խնդրել: Ղեկավարները պայմանավորվել են բանավեճի ակտիվացման եւ բանակցորդների ամենօրյա հանդիպումների անցկացման շուրջ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-0-/31/ 13.10


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am