Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԱՄՆ-ը հրավիրել Է 50 երկրների ներկայացուցիչների քննարկելու 737 MAX-ի հավաստագրումը. Bloomberg

ԱՄՆ-ը հրավիրել Է 50 երկրների ներկայացուցիչների քննարկելու 737 MAX-ի հավաստագրումը. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը (ԴԱՎ) հրավիրել Է տասնյակ երկրների կարգավորող մարմինների ներկայացուցիչների, որտեղ շահագործվել են Boeing 737 MAX-երը, ոչ պաշտոնապես քննարկելու այդ շարքի ինքնաթիռների հավաստագրման գործընթացը: Հանդիպումը պլանավորված Է սեպտեմբերի 23-ին, ինչի մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ հրավերն ուղարկվել Է JATR (Joint Authorities Technical Review) խմբին, որը ներառում Է 50 երկրների ներկայացուցիչների: Գործակալությունն օգոստոսի վերջին, վկայակոչելով ավիաշինական ինդուստրիայի աղբյուրներ, հայտնել Է, որ Boeing-ը սեպտեմբերից հոկտեմբեր Է հետաձգել Boeing 737 MAX-ի հավաստագրման թռիչքների ավարտումը: Ժամկետների տեղաշարժն ընկերությանը սկզբունքորեն չի խանգարում ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչության կողմից հավանության դեպքում այդ շարքի ինքնաթիռների շահագործումը վերսկսելու ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am