Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ ՏՄՊՊՀ  նախագահը ելույթ է ունեցել է Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում

ՀՀ ՏՄՊՊՀ  նախագահը ելույթ է ունեցել է Հակամենաշնորհային քաղաքականության 
միջպետական խորհրդի նիստում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը միավորող ԲՐԻԿՍ  խմբի երկրների՝ մրցակցության վերաբերյալ 6-րդ միջազգային համաժողովի շրջանակում Մոսկվայում մեկնարկել է Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հոբելյանական 50-րդ նիստը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՏՄՊՊՀ-ից, իր ելույթում Հանձնաժողովի նախագահը կարևորել է խորհրդի ներդրած ջանքներն ու իրականացրած աշխատանքը հակամենաշնորհային քաղաքականության և մրցակցության օրենսդրության կիրարկման ոլորտում՝ շեշտելով, որ մասնակից պետությունների մրցակցային մարմինների միջև այս տարիների ընթացքում ձևավորվել է սերտ և արդյունավետ համագործակցություն:

Այնուհետև Գեղամ Գևորգյանը ներկայացրել է խորհրդի նիստերի ընթացքում ընկած ժամանակահատվածում ՀՀ տնտեսական մրցակցության ոլորտում կատարված աշխատանքները, մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից իրականացվող ընթացիկ ուսումնասիրություններին, նախատեսվող օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև հեռանկարային ծրագրերին: Նա, այդ թվում. նշել է, որ Հանձնաժողովը մշակել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին»  ՀՀ օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ  օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթ՝ մասնավորպես, նպատակ ունենալով ապահովել պետական օժանդակության տրամադրման ոլորտում թափանցիկությունը և ազատ ու բարեխիղճ տնտեսական մրցակցությունը: 

«Տեխնոլոգիական առաջընթացի և տնտեսության մեջ տեղի ունեցող սրընթաց փոխակերպումների դարաշրջանում մրցակցային մարմինների առջև ծագում են նոր մարտահրավերներ՝ ուղղված տարբեր ապրանքային շուկաներում մրցակցության պաշտպանության ապահովմանը, և այս համատեքստում կարևոր է ուժեղացնել փոխգործակցությունն ինչպես ԱՊՀ, այնպես էլ արտերկրյա մյուս գործընկերների հետ»,- իր խոսքն ամփոփել է ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am