Բելա Հադիդը հանրության մեջ հայտնվել Է թափանցիկ տոպով
16:06, 17 Սեպտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի սուպերմոդել Բելա Հադիդը հանրության մեջ հայտնվել Է բաց հագուստով: Պապարացիների լուսանկարները հրապարակել Է Vogue-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հադիդը Լոնդոնի փողոցներ Է դուրս եկել Burberry նորաձեւության տան ցուցադրությունից հետո, որին նա մասնակցել Է նորաձեւության շաբաթի շրջանակներում: Նա հագել Էր Holzweiler-ի բեժագույն պլաշչ եւ երկնագույն ազատ ջինս: Սակայն լուսանկարիչների ուշադրությունը գրավել Է փայլուն թափանցիկ կտորից կարված սպիտակ տոպը, որի տակ երեւում Է աղջկա մերկ կուրծքը: Իր կերպարը թոփ-մոդելը լրացրել Է սուրքիթ կոշիկներով, ուսապայուսակով, ձվաձեւ արեւային ակնոցով եւ պարանոցին՝ խոշոր օղակներով շղթայով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում