Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ՍԴ նախագահն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի անդամներին

ՍԴ նախագահն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի 
անդամներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը  սեպտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ արդարադատության նախարարության հրավերով Հայաստանում գտնվող Եվրոպայի Խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) փորձագիտական խմբի անդամներին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Սահմանադրական դատարանից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումների բովանդակությանն ու ընթացքին։ Երկուստեք կարևորվել է միջազգային գործընկերների աջակցությունն ու խորհրդատվությունը այդ բարեփոխումների իրականացման գործում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am