Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նյու Յորքում բացվում Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը

Նյու Յորքում բացվում Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում սեպտեմբերի 17-ին բացվում Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական, 74-րդ նստաշրջանը, որը կշարունակվի մինչեւ հաջորդ տարվա սեպտեմբերի 17-ը: Առաջիկա քննարկումների ուշադրության կենտրոնում 170-ից ավելի հարցեր են, որոնք ներառում են գլոբալ բոլոր խնդրիները՝ տարածաշրջանային սուր հակամարտություններից մինչեւ արդիականության հանգուցային տնտեսական, բնապահպանական եւ հումանիտար մարտահրավերները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բացման արարողությունը կկայանա Նյու Յորքի ժամանակով ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով 23:00-ին): Ողջույնի խոսքով հանդես կգա նստաշրջանի նախագահ Տիջանի Մուհամադ Բանդեն, որն ավելի վաղ զբաղեցնում Էր ՄԱԿ-ին առընթեր Նիգերիայի մշտական ներկայացուցչի պաշտոնը:

Մուհամադ Բանդեն, որը Գլխավոր ասամբլեայի ղեկավարի պաշտոնի միակ թեկնածուն Էր, ավելի վաղ ընդգծել Է, որ մտադիր Է բոլոր ջանքերը նպատակամղել ահաբեկչության, սովի, աղքատության, գենդերային անհավասարության եւ զինված հակամարտությունների ընթացքում բռնությունների դեմ պայքարին:

ՄԱԿ-ում առավել հագեցած շրջանը կդառնա հաջորդ շաբաթը, որի ընթացքում տեղի կունենան բարձր մակարդակի ընդհանուր քաղաքական բանավեճերը: Ամբիոն կբարձրանան 114 պետությունների ղեկավարներ, ինչպես նաեւ կառավարությունների ու դիվանագիտական ներկայացուցչությունների 80-ից ավելի ղեկավարներ, որոնց ելույթներն ավանդաբար կպայմանավորեն Գլխավոր ասամբլեայի աշխատանքն առաջիկա ողջ տարվա ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am