Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Խնդիրներ ունեցող կանանց գեղեցկության մրցույթում Հայաստանի ներկայացուցիչն անցել է եզրափակիչ փուլ

Խնդիրներ ունեցող կանանց գեղեցկության մրցույթում Հայաստանի ներկայացուցիչն 
անցել է եզրափակիչ փուլ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Չելյաբինսկ քաղաքում «Ծնվել եմ ապրելու համար» տեղաշարժման խնդիրներ ունեցող կանանց գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացնող Գոհար Նավասարդյանն  անցել է եզրափակիչ փուլ՝ արժանանալով «Սպորտի թագուհի» անվանակարգին։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, միջազգային ամենամյա այս մրցույթն իրականացվում է Մարդու իրավունքների պաշտպանների ազգային հաստատությունների աջակցությամբ:

Մեր հայրենակցի այս ձեռքբերումը անձնական պայքարի, կյանքում հաջողության հասնելու և արժանապատիվ ապրելու վառ օրինակ է. այն պետք է վարակիչ լինի բոլորի համար:

Հաշմանադամություն ունեցող մարդկանց ներուժի գնահատումը և նրանց կարողությունների բացահայտումն ու զարգացմանը նպաստելը պետք է լինի յուրաքանչյուրիս խնդիրը:

Պաշտպանի աշխատակազմում պատրաստված տեսանյութում 29-ամյա գեղեցկուհին պատմում է իր ակտիվ առօրյայի և երազանքների մասին. անվասայլակը նրան չի խանգարում ապրել լիարժեք կյանքով, ավտոմեքենա վարել, աշխատել, զբաղվել սպորտով, մասնակցել տարբեր բեմականացումների, մրցույթների:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ