Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների 
պաշտպան Արման Թաթոյանին

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն սեպտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել միջազգային ասպարեզում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ձեռքբերումներին, ինչպես նաև Հանրապետության նախագահի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերի միջև համագործակցությանը:

Արման Թաթոյանը, մասնավորապես, տեղեկացրել է, որ միջազգային համապատասխան կառույցներում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը ճանաչվել է առաջատար, և միջազգային կառույցների աջակցությամբ այն ներդրվում է մի շարք երկրներում:

Նախագահ Սարգսյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերն ու ակտիվ գործունեությունը՝ մարդու իրավունքներին վերաբերող բոլոր ուղղություններով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am