Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սաուդյան Արաբիայի շուրջն իրադրությունը վերահսկվում Է. ՕՊԷՔ-ի ղեկավար

Սաուդյան Արաբիայի շուրջն իրադրությունը վերահսկվում Է. ՕՊԷՔ-ի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի շուրջն իրադրությունը թագավորության նավթի ձեռնարկությունների վրա անօդաչուների գրոհից հետո ՕՊԷՔ-ի անհետաձգելի հանդիպման անցկացում չի պահանջում եւ գտնվում Է վերահսկողության ներքո: Սեպտեմբերի 16-ին այս մասին հայտարարել Է նավթի միջազգային կարտելի գլխավոր քարտուղար Մուհամեդ Բարքինդոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«(Սաուդյան Արաբիայի շուրջն) իրադրությունը խուճապ չի առաջացնում եւ ՕՊԷՔ-ի անդամ երկրների ոչ մի շտապ հանդիպում չի պահանջում դրա լուծման համար»,- փոխանցում Է նրա խոսքն Al Arabiya հեռուստաալիքը: Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Էր Ռիադը կապ Է պահպանում ՕՊԷՔ-ի հետ, համակարգում Է գործողությունները կազմակերպության հետ»: «Իրադրությունը գտնվում Է վերահսկողության ներքո»,- ճշտել Է Բարքինդոն, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am