Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄԷ համալսարանի դասախոսը ԵՊՀ արաբագիտության բաժնի գրադարանին 6 գիրք նվիրեց

ԱՄԷ համալսարանի դասախոսը ԵՊՀ արաբագիտության բաժնի գրադարանին 6 գիրք 
նվիրեց

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբին, Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ու Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը հանդիպման ժամանակ անդրադարձել են ԱՄԷ դեսպանության և ԵՊՀ-ի միջև առկա համագործակցությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը ներկա էր նաև ԱՄԷ համալսարանի դոկտոր Համադ բին Սարայն, ով մոտ 40 գրքի հեղինակ է:

Դոկտորը ԵՊՀ արաբագիտության բաժնի գրադարանին նվիրեց 6 գիրք: Դրանցից մեկի մեծ մասը նվիրված է հայոց պատմությանը՝ սկսած Ք. ա. 1-ին դարից մինչև միջնադար:

ԵՊՀ միջազգային համագործակցության և հանրային կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեսպանության և ԵՊՀ-ի միջև արդեն տարիներ շարունակ ձևավորվել է ջերմ մթնոլորտ:

«ՀՀ-ում ԱՄԷ դեսպանն ու նրա պատվիրակությունը սպասված հյուրեր են մեզ համար: Ինքս էլ, որպես այս ֆակուլտետի շրջանավարտ, պատրաստ եմ անել ամեն ինչ նմանատիպ հարաբերությունների զարգացման և արաբագիտության բարելավման համար»,- նշեց Իսրայելյանը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am