Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Հայաստանից վարունգի արտահանման աճը կազմել է 174 տոկոս

Հայաստանից վարունգի արտահանման աճը կազմել է 174 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց 2019թ առաջին 8 ամիսներին գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարվա համեմատ արձանագրված  փոփոխությունները: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վանաձորում մեկնարկած մամուլի ասուլիսի ընթացքոթւմ ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ջերմոցային տնտեսությունների մակերեսն ավելացել է 48%-ով կամ 426.2 հեկտարով, կաթիլային համակարգերով ոռոգվող հողատարածքների մակերեսն ավելացել է 56%-ով կամ 1004.5 հեկտարով, հակակարկտային ցանցերով պաշտպանված հողատարածքների մակերեսը գրեթե կրկնապատկվել է՝ ավելանալով 94.5%-ով կամ 182.2 հեկտարով, Սառնարանային տնտեսությունների հզորություններն ավելացել են 26%-ով կամ 15.1 հազար տոննայով:

«Որպես այս միտումների կոնկրետ արտահայտություն, ուզում եմ արձանագրել, որ այս տարի նախորդ տարվա համեմատ ջերմոցներում կամ ոչ ավանդական գյուղատնտեսության պայմաններում մի շարք ապրանքների արտահանման ցուցանիշներն ահռելի աճ են արձանագրել: Վարունգի արտահանման աճը կազմել է 174 տոկոս, սնկի արտահանման աճը՝ 202 տոկոս, ելակի արտահանման աճը 184 տոկոս»,- ներկայացրեց վարչապետը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ