Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած հարձակման հետևանքով սպանվել է 12 քաղաքացի

Թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած հարձակման հետևանքով սպանվել է 12 
քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-սիրիական սահմանի Սիրիայի հատվածում գտնվող Չոբանբեյ ավանում տեղի է ունեցել հարձակում, ինչի հետևանքով սպանվել է 12 քաղաքացի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:

Ըստ տեղեկությունների՝ Չոբանբեյի հարավում գտնվող հիվանդանոցի մոտակայքում տեղի ունեցած հարձակման հետևանքով պայթյուն է գրանցվել: 

12 զոհից բացի, կան նաև բազմաթիվ վիրավորներ:

Լրատվամիջոցը հայտնում է նաև, որ վերոնշյալ շրջանում Թուրքիան 2016-2017 թվականների ընթացքում իրականացրել է «Եփրատի վահան» անունը կրող ռազմական գործողությունները՝ այդ տարածքը «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից մաքրելու պատրվակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am