Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԱԺ աշխատակազմի պետական ծառայողները 4 օր լրացուցիչ արձակուրդի հնարավորություն կունենան

ԱԺ աշխատակազմի պետական ծառայողները 4 օր լրացուցիչ արձակուրդի 
հնարավորություն կունենան

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին 4-օրյա լրացուցիչ արձակուրդից օգտվելու հնարավորություն տալու օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հեղինակել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:

«Նախագիծը պայմանավորված է ԱԺ-ում պետական ծառայողների մասով որոշակի խտրական դրսևորմամբ: Համանման բնույթի բազմաթիվ բողոքներ ու խնդրանքներ ենք ստացել: Նախկինում ԱԺ աշխատակազմի պետական ծառայություն իրականացնող մարդիկ 4-օրյա լրացուցիչ արձակուրդը չեն ստացել, առաջարկում ենք այդ դրույթը կիրառել»,- նախագծի ներկայացման ընթացքում նշել է Մանուկյանը:

Պետական ծառայողի ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը 20 աշխատանքային օր է, իսկ լրացուցիչ արձակուրդի տեւողությունը` չորս աշխատանքային օր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am