Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա

Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու սեպտեմբերի 16-ից 18-ը կայանալիք BRICS երկրների՝ մրցակցության վերաբերյալ 6-րդ միջազգային համաժողովին, որի շրջանակում տեղի են ունենալու նաև Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հոբելյանական 50-րդ և ԱՊՀ մասնակից պետություններում հակամենաշնորհային օրենսդրության խախտման համատեղ ուսումնասիրությունների շտաբի 36-րդ նիստերը: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՏՄՊՊՀ-ից, Նիստերի ընթացքում քննարկվելու են «Բժշկական սարքավորումների ապրանքային շուկաներում մրցակցության իրավիճակի վերաբերյալ» հաշվետվության ընթացքը, ԱՊՀ մասնակից պետություններում գաղտնիությունից հրաժարվելու (waiver) մեխանիզմի կիրառման վերաբերյալ տիպային պարզաբանումները, հակամենաշնորհային օրենսդրության էքս-տարածքային կիրառման հարցում մասնակից պետությունների փորձը, ինչպես նաև սակագնային կարգավորման համակարգի կատարելագործմանն առնչվող հարցեր:

Գեղամ Գևորգյանը Խորհրդի նիստին կներկայացնի մրցակցային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած առավել կարևոր իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am