Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ջոջո ճագարը» հաղթել Է Տորոնտոյի կինոփառատոնում

«Ջոջո ճագարը» հաղթել Է Տորոնտոյի կինոփառատոնում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորզելանդացի ռեժիսոր Թայքա Վայթիթիի «Ջոջո ճագարը» (Jojo Rabbit) ֆիլմն ստացել Է Տորոնտոյի 44-րդ Միջազգային կինոփառատոնի (Toronto International Film Festival, TIFF) Մեծ մրցանակը: Սեպտեմբերի 15-ին այդ մասին հայտնել են կիոնոստուգատեսի կազմակերպիչները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դա կատակերգա-դրամատիկական ֆիլմ Է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին, որի կենտրոնում 10-ամյա գերմանացի տղայի պատմությունն Է: Դրանում գլխավոր դերերը կատարել են Ռոման Գրիֆին Դեւիսը, Թոմասին Մակքենզին, Թայքա Վայթիթին, Սեմ Ռոքուելը եւ Սքառլեթ Յոհանսոնը: Տորոնտոյում կայացել Է այդ ֆիլմի համաշխարհային պրեմիերան, կինոնկարը վարձույթ դուրս կգա 2019 թվականի հոկտեմբերի 18-ին: TIFF-ն տեղի Է ունեցել սեպտեմբերի 5-ից մինչեւ 15-ը: Այնտեղ ներկայացվել Է 333 ֆիլմ 84 երկրից: Տորոնտոյում կինոփառատոնն անցկացվում Է 1976 թվականից եւ աշխարհում խոշորագույններից մեկն Է: Ի տարբերություն մյուս կինոփառատոների, TIFF-ում պաշտոնական ժյուրի չկա, իսկ գլխավոր պարգեւը «Հանդիսականների համակրանքի մրցանակն» Է, որը շնորհվում Է հանդիսականների քվեարկության արդյունքներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am