Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ոստիկանները Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Ոստիկանները Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա 
երիտասարդի դի

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Քաշաթաղի շրջանի բնակիչ 1958 թվականի ծնված Ա. Ս.-ն ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին է հայտնել առ այն, որ շրջանի Վաղազին համայնքին հարակից տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ Արցախի Հանրապետության ոստիկանության կայքից, ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1997թ. ծնված Ա. Գ.-ն Վաղազին համայնքին հարակից տարածքում հայտնաբերել է նույն շրջանի բնակիչ, 1992թ. ծնված Ա. Հ.-ի դին։ Դիակի զննությամբ հայտնաբերվել է հրազենային վնասվածք։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am