Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Իսպանիայում հեղեղումների հետևանքով 5 մարդ զոհվել է, 3 հազարից ավելին՝ տարհանվել

 Իսպանիայում հեղեղումների հետևանքով 5 մարդ զոհվել է, 3 հազարից ավելին՝ 
տարհանվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի հարավ-արևելյան հատվածում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով 5 մարդ զոհվել է, 3 հազարից ավելին՝ տարհանվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, euronews-ը տեղեկացնում է, որ անհետ կորած տղամարդը հայտնաբերվել է մահացած Վալենսիայի Ռեդովան գյուղում: Մեկ այլ քաղաքացու ավտոմեքենան դուրս է եկել ավտոմայրուղուց, իսկ երրորդ անձը Ալմերիայում ավտոմեքենայով փորձել է անցնել ջրալցված թունելով:

Ինչպես տեղեկացնում է փրկարար ծառայությունը, երկու մարդ մահացել է այն ժամանակ, երբ ջրհեղեղի հետևանքով նրանց ավտոմեքենաները քշվել է և շրջվել:  

Ընդհանուր առմամբ թվով 74 ճանապարհ փակված է, չի աշխատում Մուրսիա քաղաքի տարածաշրջանային երկաթուղին, ինչպես նաև փակ է տեղի օդանավակայանը: Տեղի ղեկավարությունը ստեղծված իրավիճակը համարում է ճգնաժամային:

Որոնողական աշխատանքներում ներառված են փրկարարներ, 1.500-ից ավելի զինվորականներ, որոնք կիրառում են ուղղաթիռներ, նավակներ տարբեր վայրերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am