Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ հանձնաժողովի նիստին հրավիրված անձը կարևոր տեղեկություն է տրամադրել

Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ հանձնաժողովի նիստին հրավիրված անձը կարևոր տեղեկություն է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը փակ նիստում հրավիրել է 2016-ի գործողությունների մասնակից ժամկետային զինծառայողի, ով հանձնաժողովի անդամներին տրամադրել է շատ կարևոր տեղեկություն:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հանձնաժողովի փակ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Մենք այսօր հրավիրված անձի կողմից ստացանք շատ կարևոր ինֆորմացիա: Խոսքը վերաբերում է առաջնագծում եղած իրավիճակին: Մարդ էր, որը ավելացրեց մեր իմացությունը Ապրիլյան դեպքերի մասին, մարդ, որն անմիջական մասնակցություն է ունեցել առաջնագծում »,-ասաց Քոչարյանը:

Հրավիրված անձի մասին այլ մանրամասներ  նա չհաղորդեց, նշեց միայն՝ առաջնագծի հերոսապատումը կերտած զինվորներից մեկն է: Հարցին, թե նա այդ ընթացքում ժամկետային զինծառայող է եղել, Քոչարյանը դրական պատասխան տվեց:

Քոչարյանի խոսքով՝ նիստում աշխատանքների ընթացքում ուսումնասիրել են, թե առաջնագծում ինչպիսի իրողություններ են եղել:

Անդրադառնալով հանձնաժողովի փակ նիստերին արդեն հրավիրված ու հրավիրվելիք անձանց՝ նա նշեց, որ ունեն հրավիրյալների հաստատած ցանկ, որը չի պակասել, հակառակը՝ ավելացել է: Քոչարյանի խոսքով՝ մինչ այս հանձնաժողովի նիստերին հրավիրվել են այն ժամանակվա բարձրաստիճան պաշտոնյաներ, սակայն անուններ չհրապարակեց:

Հանձնաժողովն ակտիվ աշխատել է նաև ամռանը, աշխատել է մեծ քանակի նյութերի ու մարդկանց հետ: Քոչարյանը վստահեցրեց՝ օր օրի հանձնաժողովը դառնում է ավելի պրոֆեսիոնալ:  Հանձնաժողովի նախագահը նշեց՝ ամեն ինչ անելու են, որպեսզի ՊՆ-ում որևէ թերացում չլինի ապագայում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]