Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ՊՆ-ում ստեղծվելու է վետերանների, նախկին զինծառայողների տարբեր խնդիրներով զբաղվող նոր մարմին

ՊՆ-ում ստեղծվելու է վետերանների, նախկին զինծառայողների տարբեր խնդիրներով 
զբաղվող նոր մարմին

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջիկայում նպատակ ունի ստեղծել նոր մարմին, որը զբաղվելու է վետերանների, ազատամարտիկների, նախկին զինվորականների, պահեստազորի զինծառայողների սոցիալական, ֆինանսական, առողջապահական և այլ խնդիրներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Նոր ստեղծվող այդ մարմինը կոչվելու է «Զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչություն»:   Վարչությունում ՊՆ-ն հավաքելու է իր ողջ ներուժը, և փորձելու ենք օգնել նախկին զինծառայողներին, ազատամարտիկներին և նրանց ընտանիքի անդամներին»,- նշեց Հովհաննիսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am