Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ՔԿԾ պետն ու Իրանի հյուպատոսը քննարկել են իրանցի ազատազրկված անձանց առնչվող հարցեր

ՔԿԾ պետն ու Իրանի հյուպատոսը քննարկել են իրանցի ազատազրկված անձանց առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոս Ռեզա Արբաբ Սադեղիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են իրանցի ազատազրկված անձանց պահման պայմաններին, դատապարտյալների հանձնմանը (էքստրադիցիային), ազգային և կրոնական առանձնահատկությունների պահպանմանն առնչվող հարցերը: Անդրադառնալով հետագա գործակցության հեռանկարներին՝ քրեակատարողական ծառայության պետ Արթույ Գոյունյանը պատրաստակամություն է հայտնել հետևողականորեն աջակցել ԻԻՀ ազատազրկված անձանց վերաբերող հիմնախնդիրների արագ լուծմանը:

Ընդունելության ավարտին Ռեզա Արբաբ Սադեղին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության, ինչպես նաև իրանցի կալանավորված անձանց և դատապարտյալներին մշտապես աջակցելու, բարձրացված հարցերին արձագանքելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am