Զելենսկու գործունեությունից գոհ ուկրաինացիների թիվն ավելացել Է 1,5 անգամ. հարցում
18:02, 12 Սեպտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործունեությունից գոհ Է երկրի բնակիչների ավելի քան 70 տոկոսը, ինչը գրեթե 1,5 անգամ ավելի Է, քան հուլիսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի հարցման տվյալները:
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործունեությունից գոհ Է հարցվածների 71 տոկոսը, 11 տոկոսը հակառակ կարծիքին Է, 18 տոկսը չի կարողացել ճշտել իր վերաբերմունքը նրա նկատմամբ: Ընթացիկ տարվա հուլիս ամսվա համեմատությամբ պետության ղեկավարի աշխատանքի հավանության մակարդակն աճել Է գրեթե մեկուկես անգամ»,- ասված Է հարցման տվյալներին վերաբերող նյութերում, որոնք սեպտեմբերի 12-ին հրապարակվել են «Ռեյտինգի» կայքում:
Հարցումն անցկացվել Է 2019 թվականի սեպտեմբերի 6-ից 10-ը Ուկրաինայի ամբողջ տարածքում, բացառությամբ Դոնբասի՝ Կիեւի վերահսկողության տակ չգտնվող շրջանների: Ընդամենը հարցմանը մասնակցել Է 18-ից բարձր տարիքի 2,5 հազար մարդ: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 2 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում