Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կոնգոյի ԴՀ-ում գնացքը դուրս Է ընկել ռելսերից, զոհվել Է առնվազն 50 մարդ. Actualite

Կոնգոյի ԴՀ-ում գնացքը դուրս Է ընկել ռելսերից, զոհվել Է առնվազն 50 մարդ. Actualite

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գնացքը դուրս Է ընկել ռելսերից, զոհվել Է առնվազն 50 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Actualite պորտալը՝ վկայակոչելով ազգային համերաշխության գործերի եւ հումանիտար գործունեության նախարար Սթիվ Մբիկային:
Գնացքի վթարը տեղի Է ունեցել սեպտեմբերի 12-ի առավոտյան Տանգանիկա նահանգում: Նախարարը հայտնել Է, որ վթարի հետեւանքով զոհվել Է 50 մարդ, տուժել են շատերը: Նա ցավակցություն Է հայտնել ընտանիքներին եւ հայտարարել, որ կառավարությունը նիստ Է անցկացնում՝ քննարկելու միջադեպի կապակցությամբ ձեռնարկվելիք գործնական միջոցները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am