Կոնգոյի ԴՀ-ում գնացքը դուրս Է ընկել ռելսերից, զոհվել Է առնվազն 50 մարդ. Actualite

Armenpress 16:44, 12 Սեպտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գնացքը դուրս Է ընկել ռելսերից, զոհվել Է առնվազն 50 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Actualite պորտալը՝ վկայակոչելով ազգային համերաշխության գործերի եւ հումանիտար գործունեության նախարար Սթիվ Մբիկային: Գնացքի վթարը տեղի Է ունեցել սեպտեմբերի 12-ի առավոտյան Տանգանիկա նահանգում: Նախարարը հայտնել Է, որ վթարի հետեւանքով զոհվել Է 50 մարդ, տուժել են շատերը: Նա ցավակցություն Է հայտնել ընտանիքներին եւ հայտարարել, որ կառավարությունը նիստ Է անցկացնում՝ քննարկելու միջադեպի կապակցությամբ ձեռնարկվելիք գործնական միջոցները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am