Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Disney-ը ցուցադրել Է Ջոլիի՝ Մալեֆիսենտայի վերածվելու գործընթացը

Disney-ը ցուցադրել Է Ջոլիի՝ Մալեֆիսենտայի վերածվելու գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Disney ստուդիան Մալեֆիսենտայի մասին երկրորդ կինոնկարի՝ Էկրան բարձրանալու նախաշեմին Անջելինա Ջոլիի երկրպագուներին ցուցադրել Է դերասանուհու կերպարանափոխման գործընթացը: Մի քանի գրիմարարների աշխատանքը պատկերող տեսանյութը հրապարակել են «Ինստագրամ»-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ որում «կերպարանափոխման» գործընթացը նկարահանված Է հակառակ ընթացքով. իրականում հանդիսականին ցույց են տալիս մակիյաժը մաքրելու գործընթացը հակառակ կարգով: Սկզբում հյուսում են դերասանուհու ծամերը եւ կատարում մակիյաժը, իսկ այնուհետեւ դնում են եղջյուրները: Եզրափակիչ շտրիխը ժանիքներն են, որոնք Ջոլին դնում Է ինքը՝ նախքան խցիկի առջեւ ժպտալը:

«Նա վերադարձավ խավար»,- տեսանյութի նկարագրության մեջ նշել են գրառման հեղինակները՝ կատարելով Back in black երգը, որը հնչում Է ամբողջ տեսագրության ընթացքում:

Посмотреть эту публикацию в Instagram

She’s back in black! Go behind the horns as Angelina Jolie transforms into #Maleficent: Mistress of Evil. See the film in theaters October 18!

Публикация от Disney (@disney)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am