Առաջին ընթերցմամբ ընդունվեց անշարժ գույքի վերաբերյալ լայն քննարկման արժանացած օրինագիծը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը, որը նպատակ ունի պարզեցնել ընթացակարգերը, հող և գույք կամ շինությունհասկացություններըմիացնել և որպես մեկ՝ ամբողջական գույքի մասով հարկում իրականացնել,ունենալ շուկայականին մոտ կադաստրային գնահատման համակարգ և այլն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագծով նախատեսվում է նաև ունենալ անշարժ գույքի հարկման տարբերակված մոտեցում ևավելացնել հարկային մուտքերը, որոնք կստացվենհատկապես բարձրարժեք գույքերի կադաստրային գնահատման արդյունքում:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու նախագծին՝ տարատեսակ շահարկումների տեղիք չտալու համար:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը հորդորեց այժմ դեմ քվեարկել և մինչև մայիս աշխատել օրենքի փոփոխությունների վրա:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը կոչ արեց միանշանակ կողմ քվեարկել և փոփոխությունները կատարել առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում:
Օրենքի նախագիծն ընդունվեց 92 կողմ, 15 դեմ և 2 ձեռնպահ ձայնով:
Օրինագծով նախատեսված է.
1) գույքային հարկերի՝ որպես սեփականությունից գանձվող հարկերի հարկման հորիզոնական և ուղղահայաց արդարության սկզբունքների ամրապնդում, հարկային բեռի արդարացի և հավասարաչափ բաշխում՝ առանց նվազ ապահովված հարկ վճարողների հարկային բեռի ավելացման,
2) անշարժ գույքի սահմանմանը և շուկայական գնագոյացմանը համահունչ անշարժ գույքի՝ հողամասերի և (կամ) դրանց բարելավումների միասնական գնահատման նոր, առավել արդյունավետ համակարգի ներդրում,
3) գույքային հարկերի մասով հարկային վարչարարության պարզեցում,
4) անշարժ գույքի շուկայի զարգացման և անշարժ գույքի շուկայի գնային իրավիճակի վերաբերյալ վերլուծական տեղեկատվության ապահովման նպաստում,
5) անշարժ գույքի միասնական և շուկայական արժեքին մոտարկված զանգվածային գնահատում: